Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Արաքս համայնքում սկսել 2026թ-ի մասնակցային բյուջետավորման գործընթաց։ 2. Արաքս համայնքի 2026 թ-ին բյուջեում հատկացնել 15 000 000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամ գումար՝ 2026 թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։ 3. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի: 4. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած: 5. Համայնքի ղեկավարին՝ 1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2026-2028 թթ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։ 2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանուն: 3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։ 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |