Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34–րդ հոդվածներով․ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիա ստանալու նպատակով 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտերին համաձայնություն տալու մասին» N 141-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները․
1) Որոշման հավելվածի՝
ա․ 1-ին կետում «Ապագա գյուղի ջրահեռացման համակարգի կառուցում» բառերից հետո լրացնել «Ջրարբի գյուղի ջրահեռացման համակարգի կառուցում» բառերը,
բ․ 9-րդ կետում «Բաղրամյան,» բառից հետո լրացնել «Խ․ Աբովյան» բառերը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |