Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և 77-րդ հոդվածով, հաշվի առնելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արաքս համայնքի սեփականությունը համարվող գույքի՝ 2025 թվականի գույքագրման փաստաթղթերը՝ համաձայն հավելվածի։ 2․ Համայնքի ղեկավարին՝ ստեղծել խոտանման հանձնաժողով ոչ պիտանի ապրանքների դուրս գրման աշխատանքներն իրականացնելու համար: 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |