Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Գայի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և կանոնադրությունը հաստատելու մասին» N 114-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ 1) Որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 2․Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ կատարված փոփոխությունների պետական գրանցման համար։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |