Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 27.1 -ին հոդվածով՝ 1. Հաստատել ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի փոփոխությունը՝
1)Եկամուտների և ծախսային քաղաքականությունը շարադրող մասեր՝ համաձայն N1 հավելվածի.
2) Վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հավելուրդը կամ դեֆիցիտը(պակասուրրդը) ՝ համաձայն N3 հավելվածի.
4) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N4 հավելվածի.
2. Ընդունել ի գիտություն, որ համայնքի կարճաժամկետ խնդիրները դիտարկվում են արդեն միջնաժամկետ/ՄԺԾԾ երեք տարվա կտրվածքով/ կանխատեսումների համատեքտում, եկամուտները կանխատեսվում են համայնքային բյուջեի ամրագրված եկամուտներին առնչվող հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրությամբ, ծախսերը հստակ արտացոլվում են համայնքի զարգացման առաջնահերթություններն ու գերակայություններն ըստ գործառնական ոլորտների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |