Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի և 42-րդ կետով, հիմք ընդունելով Արաքս համայնքի Արտիմետ գյուղի բնակիչների 2025 թվականի նոյեմբերի 10-ի դիմումը, ոռոգման նոր ջրագիծ կառուցելու համար 160 գծամետր 200մմ կապրոնե խողովակ և համապատասխան միջոցներ ձեռք բերելու նպատակով.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեի 6.3.1-ի (Ջրամատակարարում և ջրահեռացում) 4269 հոդվածից հատկացնել 600․000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |