Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Մեծամորի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված N1-ի: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |