Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով, 68-րդ և 69-րդ հոդվածներով , «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» և «է» ենթակետերով, 3-րդ մասով, 25-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.3 կետի «Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի 33-րդ կետը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերը և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Լուծարել «Գայի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը /այսուհետ՝ ՀՈԱԿ/ լուծարման ժամկետը սահմանելով մինչև 2022 թվականի հունիսի 1-ը:
2.Լուծարման մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
3.Համայնքի ղեկավարին վերապահել լուծարման հանձնաժողով /լուծարող/ նշանակելու լիազորությունը՝ կատարման համար սահմանելով 2-օրյա ժամկետ:
4.Հանձնարարել լուծարման հանձնաժողովին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կազմել միջանկյալ և լուծարման հաշվեկշիռները և ներկայացնել ավագանու հաստատմանը:
5.«Գայի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի գույքը /ըստ գույքագրման արդյունքների/ հանձնլ Արաքս համայնքին:
6.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել լուծարվող ՀՈԱԿ-ի տնօրենի և լուծարման հանձնաժողովի վրա:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: