Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Արաքս համայնքի ենթակայության կազմակերպությունների, Արաքս համայնքում գործող թվով 13 դպրոցների, Արաքս համայնքի վարչական ղեկավարների նստավայրերի կին աշխատակիցների համար Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ, հյուրասիրություն կազմակերպելու նպատակով, հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 1․400.000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |