Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34–րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 01/10.1/09406-2024 գրությունը․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 02-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման 1-ին կետով ընդունված կանոնակարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |