Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների 2025 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 139-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
1) Որոշման 1-ին կետով հաստատված N1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N1-ի:
2) Որոշման 2-րդ կետով հաստատված N2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N2-ի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |