Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6-րդ և 42–րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի «Գրիբոյեդովի Վ․ Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 2026 թվականի փետրվարի 03–ի դիմում-գրությունը, դպրոցի 7 դասասենյակների համար շերտավարագույրներ, իսկ բուֆետի համար օդաքարշիչ սարք ձեռք բերելու նպատակով․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Գրիբոյեդովի Վ․ Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 528․000 (հինգ հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամ դրամաշնորհ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |