Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 48-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 48-Ա


Զեկ. ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով, հիմք ընդունելով Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի N 12-Ա որոշումը, Արաքս համայնքի ղեկավարին կից ձևավորվող խորհրդակցական մարմիններում ավագանու անդամների ներգրավվածությունը ապահովելու նպատակով ավագանու անդամներ առաջադրելու համար․

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարին կից գործող «Արաքս համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմնում առաջադրել ավագանու անդամներ Վահրամ Հարությունյանին, Աննա Մանուկյանին և Արայիկ Աբասյանին:

2. ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարին կից գործող «Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի» խորհրդակցական մարմնում առաջադրել ավագանու անդամներ Շահեն Շահինյանին, Հակոբ Մելքոնյանին և Սեյրան Մարկոսյանին:

3. ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարին կից գործող «Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական /այդ թվում՝ երեխաների պաշտպանության/ հարցերի» խորհրդակցական մարմնում առաջադրել ավագանու անդամներ Մարյամ Մակարյանին, Արմինե Պողոսյանին և Նարեկ Մարտիրոսյանին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԺԵԼԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner