Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով, հիմք ընդունելով Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի N 12-Ա որոշումը, Արաքս համայնքի ղեկավարին կից ձևավորվող խորհրդակցական մարմիններում ավագանու անդամների ներգրավվածությունը ապահովելու նպատակով ավագանու անդամներ առաջադրելու համար․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարին կից գործող «Արաքս համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմնում առաջադրել ավագանու անդամներ Վահրամ Հարությունյանին, Աննա Մանուկյանին և Արայիկ Աբասյանին:
2. ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարին կից գործող «Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի» խորհրդակցական մարմնում առաջադրել ավագանու անդամներ Շահեն Շահինյանին, Սևան Սեփխանյան և Սեյրան Մարկոսյանին:
3. ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարին կից գործող «Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական /այդ թվում՝ երեխաների պաշտպանության/ հարցերի» խորհրդակցական մարմնում առաջադրել ավագանու անդամներ Մարյամ Մակարյանին, Արմինե Պողոսյանին և Նարեկ Մարտիրոսյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: