Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2023 թվականի հունվարի 30-ի N 01/14/00558-2023 և մարտի 13-ի N 01/14/01679-2023 գրությունները և Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն համարվող Գայ և Ջրառատ բնակավայրերում գտնվող անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի՝ համաձայն հավելվածի:
2. Նվիրառուների հետ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3. Պայմանագրից բխող բոլոր ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: