Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Մասնակցե՛ք Արաքս համայնքի զարգացմանը - Բյուջե 2025
Ընթացիկ փուլ՝
Araqs1.jpg

Արաքս համայնքի հարգելի՛ բնակիչներ.

Արաքս համայնքի ավագանու 202թվականի դեկտեմբերի 25-ի N 179-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 202թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել է միջոցառումների իրականացման ժամանակացույցը։  

Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Արաքս համայնքի տասներեք գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը: Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։

Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում Ձեր առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ ձևաչափով։
Առաջարկները կարող եք ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղ
անակով՝ համայնքի պաշտոնական կայքում, այնպես էլ թղթային՝ ներկայացնելով համայնքապետարան կամ Ձեր բնակավայրի վարչական կենտրոն։

Ձեր առաջարկը ներկայացնելու կամ ներկայացված առաջարկների օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է գրանցվել araqshamaynq.am կայքում։ Գրանցվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով (լրացնելով պահանջվող դաշտերը) կամ մուտք գործել «Ես եմ» (ID կամ MID առկայության դեպքում) հարթակի միջոցով։

Առնչվող փաստաթղթեր
(106.15 Կբ) Ավագանու որոշում
(2.50 Մբ) Ղեկավարի որոշում
(21.85 Կբ) Ժամանակացույց
(53.40 Կբ) Ծանուցում ծրագրային հայտին համաձայնություն տալու վերաբերյալ
(1.53 Մբ) Ծրագրային լրակազմ հայտ
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում (03/03/2025-30/06/2025)
25/01/2024-02/03/2026
Ընթացքում է
31/01/2025-10/02/2025
Առաջարկների ընդունում
Պատասխանատու՝ Արա Նավասարդյան, Մարիա Ազատյան, Լիլիթ Պողոսյան
11/02/2025-12/02/2025
Հրապարակվող առաջարկների ընտրում, հանրային քննարկում
Պատասխանատու՝ Արա Նավասարդյան
13/02/2025-25/02/2025 18:00
Հրապարակված առաջարկների քվեարկություն
Պատասխանատու՝ Արա Նավասարդյան
26/02/2025-26/02/2025
Հաղթող առաջարկների բացահայտում
Պատասխանատու՝ Արա Նավասարդյան
03/03/2025-30/06/2025
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում
Պատասխանատու՝ Արա Նավասարդյան, Մարիա Ազատյան
01/07/2025-01/12/2025
Հաղթած առաջարկների իրագործում
Պատասխանատու՝ Արա Նավասարդյան, Աշոտ Հովհաննիսյան, Ռուզաննա Թեմուրյան, Մարիա Ազատյան
02/12/2025-01/03/2026
Գործընթացի արդյունքների ներկայացում
Պատասխանատու՝ Արա Նավասարդյան
ShowTimeTable ProcessTable
Առաջարկներ
Երիտասարդական կենտրոնի ստեղծում երիտասարդների զարգացման և կրթության համար   ՀԱՅԿ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ   31 հունվար 2025 Նախագծի նկարագրությունը. Նախագծի նպատակն է հիմնել մի կենտրոն, որտեղ Արտիմետ գյուղի երիտասարդները կարող են զարգացնել իրենց հմտությունները, ձեռք բերել նոր գիտելիքներ և ակտիվորեն մասնակցել համայնքային կյանքին։ Կենտրոնը կծառայի որպես միջավայր, որտեղ երիտասարդները կարող են մասնակցել տարատեսակ ծրագրերի, դասընթացների, սեմինարների, մշակութային միջոցառումների և այլ միջոցառումներին։ Հիմնավորման մասը. Այսպիսի կենտրոնը հնարավորություն կտա երիտասարդներին զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները, մասնակցելու կամավորական ծրագրերի և ստանալու աջակցություն՝ իրենց անձնական և մասնագիտական նպատակներին հասնելու համար։ Առաջարկվող գործունեությունը: Դասընթացներ՝ առաջնորդություն, ձեռնարկատիրություն, տեխնոլոգիաներ, արվեստ և այլ թեմաներով։ Հարթակ՝ տեղական և միջազգային ծրագրերին մասնակցելու համար։ Համայնքային միջոցառումների կազմակերպում և մասնակցություն։ Հոգեբանական և խորհրդատվական աջակցություն երիտասարդներին։ Նախագիծը նախատեսվում է ներկայացնել Արաքս համայնքի ֆինանսավորմանը՝ որպես երիտասարդների զարգացմանն ուղղված և համայնքի համար օգտակար նախաձեռնություն։ Այս ծրագիրը նախատեսված է այնպես, որ այն արժանանա համայնքի հավանությանը՝ շնորհիվ իր ստեղծարար և գործնական նպատակների։ Նախագծի առանձնահատկությունները. Կենտրոնի ներքին տարածքի գունավոր և ժամանակակից ձևավորումը կստեղծի հարմարավետ և ստեղծարար միջավայր երիտասարդների համար։ Կենտրոնը կծառայի որպես հանդիպման վայր՝ երիտասարդների քննարկումների, գաղափարների փոխանակման և ծրագրերի իրականացման համար։ Առանձին հատվածներ կտրամադրվեն դասընթացների, սեմինարների և խմբակային հանդիպումների համար։ Հնարավոր կլինի կազմակերպել մշակութային միջոցառումներ, ֆիլմերի ցուցադրություններ, ինչպես նաև համայնքի համար կարևոր խնդիրների քննարկումներ։ Ինչո՞ւ պետք է ֆինանսավորվի այս նախագիծը: Այս կենտրոնը կհանդիսանա երիտասարդների համար հարմարավետ հարթակ, որտեղ նրանք ոչ միայն կկարողանան իրենց ժամանակը արդյունավետ անցկացնել, այլև կզարգացնեն իրենց հմտությունները՝ դրանով նպաստելով համայնքի զարգացմանը։ Կենտրոնը նաև կբարձրացնի համայնքի համախմբվածությունն ու ակտիվությունը։
8 25
Կրթություն
Ֆուտբոլի դաշտի կառուցում   ԹԱԳՈՒՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ   06 փետրվար 2025 Հարգե’լի համայնքի ղեկավար.                     Գրիբոյեդովի Վաչե Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը, մեծապես գնահատում է համայնքի աջակցությունը մեր գյուղի խնդիրների լուծման հարցում։    Մասնավորապես շնորհակալ կլինենք  ,եթե գյուղը ունենա ֆուտբոլի դաշտ՝ երեխաների մեծ երազանքը իրականություն դարձնելու  համար։    Գյուղում չկա  երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, սա կլինի մեծ հնարավորություն սպորտը որպես առողջ ապրելակերպ եւ զբաղմունք դարձնելու համար։
0 53
Շինարարություն
Լուսագյուղ բնակավայրի բարեկարգում   ԷԴԳԱՐ ԵՆՈՔՅԱՆ   06 փետրվար 2025 Հարգելի Արաքս համայնքի ղեկավար և աշխատակազմ. Լուսագյուղ բնակավայրի բնակչության և հատկապես երիտասարդների անունից առաջարկում եմ բնակավայրի ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտը բարեկարգել (անհրաժեշտ է գիշերային լուսավորություն և ցանկապատ) և հարակից տարածքում կառուցել մանկական ժամանցային վայր (խաղահրապարակ)...
3 594
Կանաչ համայնք և բարեկարգում
Մեծամոր-Գայ ճանապարհի ասֆալտապատում   ՀԱԿՈԲՋԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ   07 փետրվար 2025 Մեծամոր գյուղի մի շարք բնակիչների անունից խնդրում եմ Ձեզ ընդունել առաջարկս և մրցույթի քվեարկությանը դնել Մեծամոր բնակավայրի սկզբնամասից մինչև հարակից Գայ գյուղի Իսահակյան փողոցի վերջնամասի ասֆալտապատման ծրագիրը: Նշեմ որ ճանապարհը գտնվում է անբարեկարգ վիճակում, կան ջրափոսեր, քանդված հատվածներ որոնք ստեղծում են վթարային վիճակներ:
4 3987
Շինարարություն
Առատաշեն բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցում   ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ   07 փետրվար 2025 Հարգելի պարոն Ղազարյան, Ձեզ դիմում ենք առաջարկով, որը կարևոր նշանակություն կունենա Առատաշեն բնակավայրի երիտասարդների համար։ Մեր համայնքում սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի խթանման նպատակով առաջարկում ենք կառուցել բազմաֆունկցիոնալ մինի մարզադաշտ, որը կհամատեղի ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի խաղահրապարակները (երեքը մեկում): Կից տարածքում հնարավոր է նաև տեղադրել թենիսի սեղաններ։ Այս դաշտի կառուցումը մեծապես կնպաստի համայնքի երիտասարդների ֆիզիկական ակտիվությանն ու առողջ ապրելակերպի տարածմանը։ Այն կդառնա համայնքի մարզական կյանքի կենտրոնը՝ խթանելով մարզական միջոցառումների, մրցաշարերի և ժամանցի կազմակերպումը։ Այս նախաձեռնությունը կօգնի նաև երիտասարդներին հեռու պահել վնասակար սովորություններից, կզարգացնի թիմային ոգին և կմիավորի տարբեր տարիքի բնակիչներին։ Հուսով ենք, որ կքննարկեք այս առաջարկը և կձեռնարկեք անհրաժեշտ քայլեր այս կարևոր նախաձեռնությունն իրագործելու համար։ Պատրաստ ենք քննարկել առաջարկի մանրամասները և աջակցել հնարավորությունների սահմաններում։ Հարգանքով, Ներսես Ներսիսյան Հեռ. 077810046
9 3913
Այլ
  • Կարծիքներ
  • Հաշվետվություններ

Ձեր կարծիք կարևոր է

Անհայտ օգտատեր 3 ամիս առաջ
aratashen haxti
Պատասխանել
Անհայտ օգտատեր 3 ամիս առաջ
Առատաշեն👍
Պատասխանել
ԳԱԳԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ 3 ամիս առաջ
Mi
Պատասխանել
Անհայտ օգտատեր 3 ամիս առաջ
Հարգելի կազմակերպիչներ, բոլոր առաջարկները շատ հաճելի և գովելի են: Իմ տեսանկյունից առաջնային կարևորություն պետք է տալ ճանապարհների խնդրին: Մասնավորապես Գայ գյուղի մեջ շրջանաձև երթևեկության մոտ դեպի Մեծամոր գյուղն ընկած հատվածը շատ նեղ է ու քանդված , միշտ առաջացնում է վթարային իրավիճակներ: Ակնաշեն գյուղի կենտրոնական ճանապարհը ոչ բարվոք վիճակում է կան բազմաթիվ անհարթություններ որոնք առաջանում են մշտական տեղային վերանորոգումների արդյունքում , կան ոչ բարվոք հատվածներ, որոնք երբեք չեն վերանորոգվում իսկ տեղային վերանորոգումներից հետո ճանապրհը շատ կարճ ժամանակ անց նորից քանդվում է: Ճանապարհը շատ օգտագործվող է համայնքի այս հատվածի բոլոր գյուղերի բնակիչների կողմից:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 3 ամիս առաջ
Խնդրում եմ մեծ ուշադրություն դարձրեք Առատաշեն գյուղում ֆուտբոլի դաշտի կառուցմանը,գյուղը իհարկե զարգացած է բայց սա հիանալի միջոց է երեխաներին վատ միջավայրից և համացանցից կտրելու համար,բացի դա լավ միջոց է գյուղը բարելավելու և ղարգացնելու համար,նաև շատ կուրախանան երեխաները իմանալով, որ իրենց գյուղում կառուցվելու է ֆուտբոլի դաշտ, վստահ եմ, որ շատ երեխաների վաղեմին երազանքն է դա։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 3 ամիս առաջ
Mi hat football-i  siroxakan arajnutyun kazmakerpeq gyuxeri mej vor gyuxy haxti iranc mot sarqeq dasht aveli karevor a vor footbaly zargacneq gyuxerum voch te miyayn jamanc apahovel gyuxum
Պատասխանել
Անհայտ օգտատեր 3 ամիս առաջ
Առատաշենը մեծ գյուղ է, անիմաստ է կազմակերպել նման քվեարկություններ:Անարդար է...Մանավանդ,որ քվեարկությունն էլ արդեն անիմաստ ձևով են կազմակերպել,տնետուն ,գյուղեգյուղ ընկած ձայն նեն խլում...Լավ կլինի ուրիշ ձև մտածեք
Պատասխանել
Անհայտ օգտատեր 3 ամիս առաջ
Հարգելիս,ոչ մեկի կամքին հակառակ չի արվում, ինչպես դուք եք ասում, ձայն չեն խլում,մտածելով արտահայտվեք
Պատասխանել
Անհայտ օգտատեր 3 ամիս առաջ
Սխալվում էք
Պատասխանել
Անհայտ օգտատեր 3 ամիս առաջ
Համենայն դեպս ոչ կաշառել ենք ոչ ստիպել անել գյուղի բարեկեցության համար որևէ բան Կարողացեք գոնե լինել ԱՌԱՏԱՇԵՆՑԻՆԵՐԻ ՆՄԱՆ ՈՒԺԵՂ ԽԵԼԱՑԻ և ՄԻԱՍՆԱԿԱՆ
Պատասխանել
Անհայտ օգտատեր 3 ամիս առաջ
նման քվյարկություներով միշտ  տուժում է փոքր համայնքը և  զրկվում օգտվել վորեվե ծրագրից ցավոք  այդ փաստը հաշվի չի առնվում և փոքր համայները  տուժում են
Պատասխանել
Անհայտ օգտատեր 3 ամիս առաջ
Լիովին համաձայն եմ , համաձայն եմ ձեզ հետ։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 3 ամիս առաջ
Բարև Ձեզ հարգելի կազմակերպիչներ։ Բոլոր ծրագրերն էլ անշուշտ կարևոր դեր ունեն յուրաքանչյուր բնակավայրի համար։ Բայց խնդրում եմ առաջնային հարց դնել անվտանգությունը և Ջրառատ գյուղում վերանորոգել Երկաթգծի հատվածում գտնվող գետնանցումը , որը շատ կարևոր դեր ունի երեխաների  համար և ինչու ոչ տարեց մարդկանց համար։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 3 ամիս առաջ
Բարեվ ձեզ։Հարգելի Արաքս համայքի՝ Գայ գյուղի բնակիչների անունից առաջարկում եմ որպեսզի գյուղում նորոգվի ֆուտբոլի դաշտը։Տարիներ շարունակ լինելով մեծ եվ զարգացող գյուղ միշտ շահագործվել է դաշտը ,սակայն ունի թարմագնելու կարիք։Ես լինելով Գայ գյուղում ծնված եվ մեծացած, սակայն ապրում եմ Երեվանում,ցանկանում եմ որ իմ տղաները ամեն անգամ գյուղ գալուց տեսնեն ավելի լավ եվ զարգացաց գյուղ։Ուզում եմ որ կազմակերպվի մեծ խաղեր տարբեր քաղաքներից գան խաղերի։Շնորհակալություն
Պատասխանել
ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3 ամիս առաջ
Հարգելի Արաքս համայնքի ղեկավարներ,Արտիմետ գյուղի բնակչության անունից առաջարկում եմ վերանորոգել ֆուտբոլի դաշտը,կառուցել մինի ֆուտբոլի դաշտ,վոլեյբոլի դաշտ,վազքուղի և խաղահրապարակ։Քանի որ առկա է հսկա տարածք,բայց ամբողջովին անմխիթար վիճակում է։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 3 ամիս առաջ
Հարգելի Արաքս համայնքի  ղեկավարներ իմ և տասնյակ Ջրառատցիների անունից առաջարկում եմ  Ջրառատ գյուղում վերանորոգել գետն անցումը , թանի որ երեխաների համար վտանգավոր է  անցնել երկաթգիծը կամ մտնել անմխիթար վիճակում գտնվող մութ և կեղտոտ գետնանցումը
Պատասխանել
ՀԱՍՄԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ 4 ամիս առաջ
Հարգելի Արաքս համայնքի ղեկավարներ իմ և տասնյակ Ջրառատցիների անունից առաջարկում եմ Ջրառատ գյուղում վերանորոգել գետնանցումը, քանի որ դպրոցականների համար խիստ վտանգավոր է անցնել երկաթգիծը կամ մտնել անմխիթար վիճակում գտնվող` մութ և կեղտոտ գետնանցումը։
Պատասխանել
Լիլիթ Պողոսյան ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ | Քարտուղարության, անձնակազմի կառավարման,տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ 4 ամիս առաջ
Հարգելի Անուշ Հակոբյան, Ձեր առաջարկն ուսումնասիրության փուլում է։ Շնորհակալություն առաջարկի համար։
Պատասխանել
ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ 4 ամիս առաջ
Հարգելի Արաքս համայնքի ղեկավարություն,Առատաշեն գյուղի զարգացման և նորարարական կրթության խթանման նպատակով առաջարկում եմ ստեղծել « Արմաթ » ճարտարագիտական աշխատանոց։ Այս նախաձեռնությունը կհանդիսանա կարևոր ներդրում մեր համայնքի երիտասարդության տեխնոլոգիական կրթության և ապագա մասնագիտական աճի համար ։
Պատասխանել

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner