Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 32–րդ կետով, 77–րդ հոդվածի 3–րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34–րդ հոդվածի 1–ին և 4–րդ մասերով, հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11–ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն համարվող գույքի՝ 2024թ․ գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 09-Ա որոշման 1-ին կետով հաստատված ցանկերում կատարել լրացումներ՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |