Սույն թվականի հունիսի 4-ին Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն համայնքի վարչական շրջաննների ղեկավարների մասնակցությամբ։
Հանդիպմանը ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալներ՝ Վ․ Հարությունյանը, Պ․ Ավագյանը, խորհրդական՝ Ա․ Նավասարդյանը, օգնականներ՝ Մ․ Միսակյանը և Ա․ Հովհաննիսյանը։
Հանդիպման սկզբում համայնքի ղեկավարը ողջունեց ներկաներին, այնուհետև ներկայացրեց օրակարգային հարցերը, որից հետո առանձին-առանձին անդրադարձավ բնակավայրերի ընթացիկ աշխատանքներին։
Օրակարգում էին բնակավայրերի սոցիալ-տնտեսական կյանքին վերաբերող՝ աշխատանքային, մշակութային, կոմունալ, ֆինանսական, գյուղատնտեսական, ինչպես նաև հարկերի հավաքագրմանն առնչվող մի շարք հարցեր՝ մասնավորապես գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ։
Համայնքի ղեկավարը անդրադարձավ հարկերի հավաքագրումը պատշաճ կազմակերպելու կարևորության և անհրաժեշտության հարցին ինչպես նաև 2025 թվականին կատարվելիք աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցերի։
Խորհրդակցության ընթացքում հարց ու պատասխանի ժամանակ վարչական ղեկավարները հանդես եկան տարատեսակ հարցերով և առաջարկություններով, որոնք տեղում քննարկվեցին և պարզաբանվեցին։
Բնակավայրերում աշխատանքային գործունեությունը համակարգված և արդյունավետ իրականացնելու համար համայնքի ղեկավարը տվեց հանձնարարականներ և հորդորեց վարչական ղեկավարներին՝ լինել առավել ուշադիր բնակավայրերում առկա խնդիրների նկատմամբ և անել առավելագույնը ՝դրանց շուտափույթ լուծման նպատակով։
|