Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 27.1 -ին հոդվածով՝
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հաստատել ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ 1) Եկամուտների և ծախսային քաղաքականությունը շարադրող մասեր՝ համաձայն N 1 հավելվածի. 2) Վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 2 հավելվածի. 3) Հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրրդը)՝ համաձայն N 3 հավելվածի. 4) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 4 հավելվածի. 2. Ընդունել ի գիտություն, որ համայնքի կարճաժամկետ խնդիրները դիտարկվում են արդեն միջնաժամկետ /ՄԺԾԾ երեք տարվա կտրվածքով/ կանխատեսումների համատեքտում, եկամուտները կանխատեսվում են համայնքային բյուջեի ամրագրված եկամուտներին առնչվող հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրությամբ, ծախսերը հստակ արտացոլվում են համայնքի զարգացման առաջնահերթություններն ու գերակայություններն ըստ գործառնական ոլորտների: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |