Բովանդակություն * | Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի գլխավորությամբ, 2022թվականի սեպտեմբերի 9-ին Առատաշեն բնակավայրի վարչական շենքում, տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալներ, խորհրդականներ, վարչական ղեկավարներ և աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների բաժնի պետեր։ Համայնքի ղեկավարն անդրադարձել է համայնքի սեփական եկամուտների պատշաճ հավաքագրմանը՝ ապահովելով բյուջեով պլանավորված ցուցանիշների բարելավմանն ուղղված հստակ գործողություններին: Համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը անդրադառնալով համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացին՝ ընդգծեց, որ Արաքս համայնքում 2022 թվականին հաստատված ծրագրերով նախատեսված աշխատանքներն սկսված են և ամբողջությամբ ավարտելու առումով՝ ակնկալվում է Արաքս համայնքի բնակիչների հարկային պարտավորությունները ժամանակին կատարելու պատրաստակամությունը: Համայնքի ղեկավարը համայնքի վարչական շրջանի ղեկավարներին, աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների բաժնի պետերին և համայնքային ծառայողներին հանձնարարեց վերանայել իրենց գործառութային պարտականությունների ամբողջական կատարումը, ինչպես նաև ամենօրյա հսկողություն սահմանեց համայնքային ենթակայության կառույցների կողմից մատուցվող ծառայությունների որակի և լիարժեք ապահովման ուղղությամբ: |